Բաժիններ՝

Ռուսաստանի նպատակն Ուկրաինայի անկախության ու պետականության ոչնչացումն է. Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Խարկովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսների գլխավոր նպատակն Ուկրաինայի անկախության ու պետականության ոչնչացումն է.

«Անկախ սցենարներից, որոնք կարող են կիրառել ռուս զավթիչները, նրանց գլխավոր նպատակն անպայմանորեն Ուկրաինայի անկախությանու պետականության ոչնչացումն է: Խոսքը գնում է հենց Ուկրաինայի պաշտպանության մասին: Այսօր այժմեական է Ուկրաինան պաշտպանելը» :

Տուրչինովի խոսքերով՝ հակամարտության գոտում մեծանում է ռուսական զինվորական կոնտինգենտի թիվը, տեղի է ունենում ռազմական տեխնիկայի ու սպառազինության կենտրոնացում, սակայն դրա հետ մեկտեղ չկա խուճապ:

Սրանից առաջ ամերիկյան The Daily Beast-ը գրել էր, որ Կրեմլը պահանջում է Ուկրաինայում իշխանությունից հեռացնել վարչապետ Արսենի Յացենյուկին ու Տուրչինովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031