Վրաստանում ձերբակալել են Ուկրաինայում հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացուն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում Ինտերպոլի Կենտրոնական բյուրոյի աշխատակիցները հունվարի 18-ին ձերբակալել են Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Արտակ Մկրտումյանին:

Մկրտումյանը ձերբակալվել է Դարյալի կիրճով Ռուսաստանից Վրաստան մուտք գործելիս: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Հայաստանի քաղաքացին հետախուզման մեջ էր գտնվում 2014 թվականի մայիսի 10-ից: Նա մեղադրվում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին կետը (միտումնավոր առողջությանը վնաս պատճառել) խախտելու մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Արտակ Մկրտումյանը 2014 թվականի մայիսին Ուկրաինայի Կրիվոյ ռոգ քաղաքում մասնակցել է ծեծկռտուքի, որի ժամանակ դանակով հարվածել է քաղաքացի Ի. Ռուդյակի թիկանքին՝ ծանր վնաս պատճառելով նրա առողջությանը:

Տեսանյութեր

Լրահոս