ՌԴ-ը հեռանկարներ չունի այս պատերազմում, եթե Ուկրաինան չգործի ռազմավարական սխալներ. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ եթե Ուկրաինան չգործի ռազմավարական սխալներ, ապա Ռուսաստանը հեռանկարներ չունի ներկայիս պատերազմում.
«Պուտինը հետևում է ռուս հասարակությունում տիրող տրամադրություններին: Նա պլանավորել էր հարձակվել հարավի վրա ու միջանցք բացել դեպի Ղրիմ, սակայն նավթի գներն ընկան, ռուբլին փլուզվեց, և նա որոշ ժամանակ սկսեց խորհել իրավիճակի շուրջ, հետևել երկրի ներսում տիրող իրավիճակին:
Ռուսաստանի տնտեսությունը կտրուկ անկում է ապրում, իսկ բնակչության դժգոհություններն ընդհակառակը` աճում են: Նա պետք է ինչ-որ բան ձեռնարկի կարճաժամկետ պլանում, նա պետք է ինչ-որ հարձակման անցնի: Ներկայիս ստատուս-քվոն պահպանելն անհնարին է:
Հակամարտող կողմերից մեկը շուտով կփլուզվի: Կարծում եմ, որ կփլուզվի ռուսական ճակատը, քանի որ անհատական մակարդակում Ուկրաինան ցույց է տալիս հերոսության հրաշքներ, առաջընթաց կա ռազմական կառույցների բարեփոխման հարցում: Կարծում եմ, որ եթե թույլ չտրվեն լուրջ սխալներ, Ռուսաստանը չի ունենա հեռանկարներ»: