Բաժիններ՝

Կառավարությունն անելու է անհրաժեշտ ամեն բան` Գյուլենի արտահանձնմանը հասնելու համար. Դավութօղլու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան դիմելու է ամերիկյան իշխանություններին` իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սրանից առաջ Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրել է իշխանությունը զավթելու նպատակով դավ նյութելու մեջ: Դավութօղլուն մանրամասնել է, որ դա ոչ թե կառավարության որոշումն է, այլ` դատարանի որոշումը, և կառավարությունն անելու է անհրաժեշտ ամեն բան` Գյուլենի արտահանձնման համար:

Թուրքական դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին արտոնել է Ֆեթհուլլահ Գյուլենին կալանքի տակ առնելը, ով 1999 թվականից բնակվում է Փենսիլվանիայում, և որ շարժումը Թուրքիայի իշխանությունները որակել են որպես «զուգահեռ կառույց» (պետություն պետության մեջ):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս