Բերուչաշվիլին թվարկել է արտաքին քաղաքական արենայում Վրաստանի ձեռքբերումներն ու մարտահրավերները
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին ամփոփել է Վրաստանի ԱԳՆ-ի երկամյա գործունեությունը` թվարկելով արտաքին քաղաքական արենայում երկրի գլխավոր ձեռքբերումներն ու նրա առջև ծառացած մարտահրավերները.
«Աննախադեպ ձեռքբերումների թվում ցանկանում եմ ընդգծել հետևյալը. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում, Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում էական միջոցների փաթեթ, օկուպացված տարածքների անկախությունը ճանաչած երկրների կրճատում երկուսով»:
Բերուչաշվիլին հայտարարել է, որ վերջին երկու տարում Վրաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունը հանդիսացել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը.
«Հայտնի է, որ Վրաստանի իշխանությունները ձեռնարկել են ոչ մեկ քայլ Մոսկվայի հետ լարված հարաբերությունների ապաէսկալացման նպատակով: Նման պրագմատիկ մոտեցման շնորհիվ հնարավոր է դարձել տնտեսական ու մշակութային ոլորտներում Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական որոշակի դինամիկա ստեղծելը` թեև քաղաքական արենայում չի գրանցվել առաջընթաց:
Ռուսաստանը վերստին շարունակում է ապօրինի գործողությունները` օկուպացիոն գծի երկայնքով, այդ թվում նաև Վրաստանի իշխանությունների վերահսկած տարածքում անցկացնելով փշալարեր և արհեստական այլ արգելքներ:
Ակնհայտ է, որ այդ ամենն ուղղված է ոչ միայն Վրաստանի պետականության դեմ, դա մարտահրավեր է, որը Ռուսաստանը 21-րդ դարում Եվրոպայում սահմանների խորհրդանշական փոփոխմամբ նետում է ողջ Եվրոպային ու ժամանակակից աշխարհակարգին»: