Ողջ Եվրոպայի համար պատերազմի սպառնալիքը դեռ չի վերացել. Շտայնմայեր
Hannoversche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ողջ Եվրոպայի համար չի վերացել այն վտանգը, որն իրենից ներկայացնում է Ուկրաինայի արևելքի հակամարտությունը.
«Սարսափելի է այն, որ հերթական անգամ 10 խաղաղ բնակիչներ զոհվեցին հրթիռային հարձակման հետևանքով: Դա նշանակում է, որ ողջ Եվրոպայի համար այդ հակամարտության վտանգը դեռ հեռու է իրականանալուց:
Դրա համար էլ մենք շարունակելու ենք անել մեր հնարավորությունների սահմաններում ամեն բան՝ համոզվելու համար, որ հակամարտությունը չի վերաճի մասշտաբային ռազմական դիմակայության: Այդ ամենը բարդ է, սակայն այլընտրանք չկա: Հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները բարդ են ընթանում:
Խնդիրն այն է, որ մենք միաժամանակ խոսում ենք հրադադարի գծի ստեղծման, օտար զինյալների ու ծանր սպառազինության հետ քաշման, հումանիտար օգնության մուտքի ու գերիների փոխանակման մասին: Մենք ունակ ենք լուծել խնդիրը, եթե միայն կողմերը լուրջ ջանքեր գործադրեն մշտական հրադադարի համար»: