Բաժիններ՝

ԵՏՄ-ի երկրները ներկայացնող ֆուտբոլիստները Ռուսաստանում կարող են զրկվել լեգեոների կարգավիճակից

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի սպորտի նախարարությունը դիտարկելու է ԵՏՄ-ի անդամ երկրներից եկած ֆուտբոլիստների համար լեգեոների կարգավիճակը չեղյալ հայտարարելու հարցը: Այս մասին գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ԵՏՄ-ի մեջ մտել են 2015 թվականի հունվարի 1-ին: Հունվարի 2-ին նրանց է միացել Հայաստանը: Պլանավորված է, որ ընթացիկ տարվա մայիսին ԵՏՄ-ին կանդամակցի Ղրղզստանը:

Մուտկոն հայտարարել է, որ իրենց համար առանցքային չի համարվում Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող և ԵՏՄ-ի երկրները ներկայացնող ֆուտբոլիստների համար լեգեոների կարգավիճակի վերացումը: Մուտկոն ընդգծել է, որ Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող այդպիսի ֆուտբոլիստների թվի հաշվարկի դեպքում պարզ կդառնա, որ նրանց թիվն այնքան էլ շատ չէ.

«Ներկայումս օրենք է մշակվում, որը սպորտի նախարարությանը թույլ կտա զբաղվել այդպիսի հարցերով: Ներկայումս մեզ համար կարևոր է ազգային հավաքականների շահերի պաշտպանությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս