
Ջեյմս Ափաթուրայն այցելում է Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն այցելում է Ադրբեջան: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գրասենյակը:
Վերջինս, սակայն, չի հայտնել Ափաթուրայի ադրբեջանական այցի ստույգ ժամկետը: Հայկական ԶԼՄ-ների համաձայն՝ Ափաթուրայը հունվարի 15-ին ժամանելու է Երևան, և դրա հետ կապված՝ չի բացառվում, որ նա Ադրբեջան կայցելի նույն ժամանակաշրջանում: