Բաժիններ՝

Ջոն Քերին ողջունել է Մոսկվայում միջսիրիական բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավանության է արժանացրել Սիրիայի հարցում Ռուսաստանի խաղաղ նախաձեռնությունը:

Քերին Ժնևում հանդիպել է Սիրիայի հարցում ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆանո դե Միստուրայի հետ և հույս է հայտնել, որ Ռուսաստանի ջանքերը կլինեն օգտակար: Քերին հաջողություններ է մաղթել Միստուրային Սիրիայի քաղաքներում հրադադարի ռեժիմի հաստատման աշխատանքներում:

Սրանից առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունները Մոսկվայում անցկացվելու են հունվարի 26-29-ին: Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 200.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031