
Սորբոնում ուսանելիս ռեստորանում աշխատում էի որպես մատուցող և սպասք լվացող. Գարիբաշվիլի

Leaders պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Սորբոնում ուսանելիս ռեստորանում աշխատել է որպես մատուցող և սպասք լվացող: Գարիբաշվիլին հավելել է, որ մշտապես հետաքրքրվել է քաղաքականությամբ և մշտապես ցանկացել է ծառայել իր երկրին:
Գարիբաշվիլին խոստովանել է, որ անգամ չի էլ պատկերացրել, թե կդառնա երկրի վարչապետ: Գարիբաշվիլին հայտարարել է, որ մասնավոր սեկտերում աշխատելով՝ ձեռք է բերել հետաքրքիր փորձ, ծանոթացել է տաղանդավոր բազմաթիվ անձանց հետ, այդ թվում նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ.
«Երբ դառնում ես երկրի ղեկավար, շատ կարևոր է լինել անկեղծ և գործին հավատարիմ: Անհրաժեշտ է մոռանալ սեփական շահերի մասին և հիշել մեկ բանի մասին. երկրին պետք է ծառայել այնպես, կարծես ծառայում ես ընտանիքիդ: Անհրաժեշտ է այդպես վերաբերվել ժողովրդին»: