
Բուշեհրի ատոմակայանն Իրանի ժողովրդի ամրության խորհրդանիշն է. Ռոուհանի

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ այցելել է Բուշեհրի ատոմակայան: Ատոմակայանը զննելուց հետո Ռոուհանին հայտարարել է. «Իրանական ատոմակայանը տարբերվում է աշխարհի երկրների ատոմակայաններից, քանի որ նա հանդիսանում է Իրանի ժողովրդի ամրության խորհրդանիշ»:
Ռոուհանիի խոսքերով՝ արևմտյան մի շարք երկրներ չեն կատարում իրենց խոստումները, որոնք առնչվում են Բուշեհրի ատոմակայանի կառուցման շարունակմանը:
Նա հավելել է, որ Բուշեհրի ատոմակայանի կառուցումն ու շահագործումն աշխարհին ի ցույց է դնում այն, որ եթե ազգը ձգտում է հասնել որոշակի նպատակի, ապա նա կշարժվի տվյալ ուղղությամբ և հանուն դրա՝ կպաշտպանի իր իրավունքները:
Ռոուհանին ընդգծել է, որ Բուշեհրի ատոմակայանը հաստատում է այն, որ Իրանը միջուկային էներգիայի մշակմամբ զբաղվում է միայն խաղաղ նպատակներով և էլեկտրաէներգիա արտադրելու համար. «Միջուկային էներգիան ծածկում է Իրանի էներգետիկ կարիքների մի մասը»: