Բաժիններ՝

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարական է տվել

Իտալական RaiNews24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր հրաժարական է տվել Իտալիայի 11-րդ նախագահ Ջորջո Նապոլիտանոն: 89-ամյա (ծնվել է 29.06.1925) Նապոլիտանոյի 7-ամյա լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2020 թվականին:

Նապոլիտանոյի հրաժարականից հետո Իտալիայի նախագահի գործառույթները ժամանակավորապես կկատարի Սենատի նախագահ Պիետրո Գրասոն: Պատգամավորների պալատի նախագահ Լաուրե Բոլդրինին պետք է 15 օրում գումարի խորհրդարանի այդ երկու պալատների համատեղ նիստ՝ նոր նախագահ ընտրելու համար:

Ջորջո Նապոլիտանոն Իտալիայի պատմության մեջ առաջին նախագահն է, ով վերընտրվել է տվյալ պաշտոնում: 2013 թվականի ապրիլին, երբ քաղաքական բարդ հանգամանքների ճնշման ներքո Նապոլիտանոն վերընտրվեց Իտալիայի նախագահի պաշտոնում, հստակ հասկացնել տվեց, որ մտադիր չէ այդ պաշտոնում մնալ մինչև 7-ամյա մանդատի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս