Բաժիններ՝

Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև ոչ մուսուլման թեկնածուներով

Թուրքական Yeni Şafak‎ թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2015 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ներկայացված կլինի նաև ոչ մուսուլման թեկնածուներով, ինչը որակվում է որպես «անակնկալ քայլ»:

Թերթն ընդգծում է, որ դա օգտակար կլինի ներքին խաղաղության համար ու ի ցույց կդնի Թուրքիայի մշակութային բազմազանությունը (հարստությունը): Նշվում է, որ որևէ վնաս չի լինի նրանից, որ 550 հոգանոց խորհրդարանում լինեն մի քանի ոչ մուսուլման պատգամավորներ:

Դրա հետ կապված՝ հիշեցվում է, որ 1877 թվականին Օսմանյան մեջլիսի 115 պատգամավորներից 69-ը մուսուլմաններ էին, իսկ 46-ը՝ ոչ մուսուլմաններ: Բացի այդ, հաղորդվում է, որ Օսման մեջլիսը բաղկացած է եղել բոլոր տիպի էթնիկ արմատներով ներկայացուցիչներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս