Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ը կարող է ժամկետային զինծառայողներին այլևս չուղարկել արտասահմանում գտնվող ռազմաբազաներ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ը կարող է ժամկետային զինծառայողներին այլևս չուղարկել արտասահմանում գտնվող ռազմաբազաներ: Այս մասին հայտնել է ռազմական գերատեսչությունում լրատվամիջոցի աղբյուրը:

Այդ որոշումը կապված է Հայաստանում գրանցված միջադեպի հետ, երբ Գյումրի քաղաքում դաժանաբար սպանվեց 6 մարդ: Սպանություն գործած ռուս ժամկետային զինծառայողը ձերբակալվել է: Աղբյուրն ընդգծել է, որ դա բարդ հարց է.

«Մի կողմից Ռուսաստանի հեղինակությունը չպետք է կախված լինի պատահական մարդկանցից, իսկ մյուս կողմից անկարելի է հապճեպ լուծել ամեն ինչ»: Նաև ընդգծվում է, որ խնդրի լուծման եղանակներից մեկը կարող է դառնալ պայմանագրային զինծառայողների ռոտացիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս