Բաժիններ՝

Միջսիրիական բանակցությունները Մոսկվայում անցկացվելու են հունվարի 26-29-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջսիրիական բանակցությունները Մոսկվայում անցկացվելու են հունվարի 26-29-ին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը.

«Հուվարի 26-ին կժամանեն պատվիրակությունները, հունվարի 27-ին տեղի կունենան սիրիացի ընդդիմադիրների միջև շփումները, իսկ հունվարի 28-ին էլ տեղի կունենան սիրիական կառավարության ու ընդդիմադիրների միջև շփումները: Հունվարի 29-ին էլ կավարտվեն բոլոր շփումներն ու պատվիրակությունները կմեկնեն Մոսկվայից: Մենք սպասում ենք»:

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին Բոգդանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակը, որպեսզի Սիրիական հակամարտության կողմերը կարողանան քննարկել բանակցությունների երկրորդ փուլի ձևաչափի: Բոգդանովը ենթադրել էր, որ հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա մինչև հունվարի վերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031