Բաժիններ՝

Microsoft Word-ի 10 գաղտնի ֆունկցիա, որոնց մասին դուք չեք իմացել

Facte.ru կայքը կազմել է Microsoft Word-ի 20 գաղտնի ֆունկցիաների ցանկը, որոնց մասին դուք չեք իմացել:

1. Ամսաթիվը կարելի է տեղադրել Shift Alt D կոմբինացիայի օգտագործմամբ: Ժամանակը  տեղադրելու համար էլ պետք է օգտագործել Shift Alt T կոմբինացիան:

2. Պատահաբար միացնելով Caps Lock կոճակը՝ դուք հաճախ ստիպված եք լինում ջնջել ձեր հավաքած տեքստի մեծ մասը: Այդ տհաճ իրադրությունից խուսափելու համար կարող եք պարզապես նշել տեքստի այն հատվածը, որն ամբողջությամբ մեծատառերով է գրվել, և սեղմել shift F3 կոճակները:

3. Եթե դուք կուրսորը տեղափոխում եք սլաքների միջոցով, այն տեղափոխվում է բավական դանդաղ: Դա ավելի արագ անելու համար սլաքի հետ սեղմեք նաև Ctrl կոճակը:

Կարդացեք նաև

4. Ձեզ անհրաժեշտ տեքստի մասը կարող եք առանձնացնել Ctrl կոճակի միջոցով:

5. Եթե ձեզ անհրաժեշտ է, օրինակ, սքրինշոթ  տեղադրել Microsoft Word-ում, ապա կարող եք սեղմել «Նկար» կոճակը, և դա անելը համեմատաբար հեշտ կլինի:

6. Եթե դուք ցանկանում եք կրկնել վերջին հրահանգը, ապա կարող եք սեղմել F5 կոճակը:

7. Փաստաթղթում նոր պարամետրեր ավելացնելու համար պետք է սեղմել file կոճակը, ապա՝ options, և ընտրել ցանկացած պարամետր:

8. Արագ գործողություններ կատարելու հրահանգներ՝

Ctrl Alt Page Down- հաջորդ էջ

Ctrl Alt Page Up- նախորդ էջ

Ctrl Home- բարձրանալ փաստաթղթի վերևի մաս

9. Ctrl Enter կոճակը հնարավորություն է տալիս նոր էջ բացել:

10. Որպեսզի պաշտպանեք ձեր փաստաթուղթը, սեղմեք file կոճակը, ապա ընտրեք փաստաթղթի պաշտպանության ձևը:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս