Բաժիններ՝

Charlie Hebdo-ի վաղվա համարը կունենա ռեկորդային տպաքանակ

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի նոր համարը լույս կտեսնի վաղը: Այն կթարգմանվի առնվազն 16 լեզվով և առաջին անգամ վաճառքի կհանվի ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում:

Հարձակման ենթարկվելուց հետո թողարկվող առաջին համարի շապիկին պատկերված կլինի արտասվող Մուհամմեդ մարգարեն: Charlie Hebdo-ի վաղվա համարը կթողարկվի ռեկորդային տպաքանակով՝ 3 միլիոն օրինակ: Սովորաբար տպաքանակը կազմում է 60.000 օրինակ:

Պարբերականը շարունակելու է ծաղրանկարներ ու կատակներ տպագրել քաղաքական ու կրոնական թեմաներով: Հունվարի 7-9-ին Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 17 և վիրավորվել էր 19 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս