
Իվանիշվիլու համար կրթված մարդիկ սպառնալիք են. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Batumi Tower-ը վաճառելու իշխանությունների մտադրությունը: Այդ շենքը կառուցել են նրա համար, որպեսզի նրանում բացվի Տեխնոլոգիական համալսարանը:
Մեկնաբանելով դա՝ Սաակաշվիլին երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն անվանել է գավառական բռնապետ, որը վախենում է կրթված անձանցից. «Իշխանության են եկել այնպիսի մարդիկ, որոնք վախենում են այն ամենից, ինչը կողմնորոշված է դեպի զարգացում ու ապագա:
Իվանիշվիլու համար կրթված մարդիկ սպառնալիք են: Կրթված մարդիկ խնդիր են գավառական բռնապետի համար, որովհետև կրթված հասարակությունը երկրորդ անգամ չի ընտրի այն մարդուն, ով ամեն ինչ խոստանում է անվճար»: Բաթումում Տեխնոլոգիական համալսարան բացելու նախաձեռնությունը պատկանում է Սաակաշվիլու կուսակցությանը: