Բաժիններ՝

Պերմյակովը սպանություն է գործել՝ վախենալով դասալքության համար պատժից. Life News

Life News-ի փոխանցմամբ՝ Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ քննիչներին պատմել է, թե ինչն է իրեն դրդել՝ գնալու սարսափելի հանցանքի՝ հաշվեհարդար տեսնել վեց մարդու հետ: Երիտասարդը հայտարարել է, որ փախել է զորամասից՝ չցանկանալով ծառայել:

Փախուստից հետո Պերմյակովը գիշերը ջուր խմելու նպատակով ներթափանցել է բազմազավակ ընտանիքի տուն, և երբ նրա բնակիչներն արթնացել են, նա վախեցել է, որ իրեն կհանձնեն զորամասի ղեկավարությանը, և սպանել է նրանց:

ՌԴ ՊՆ-ում առկա աղբյուրը հայտնել է, որ Պերմյակովը հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չէր պլանավորել սպանություն գործել, սակայն պլանավորել էր զորամասը լքելը. «Նա չի ցանկացել ծառայել բանակում, իսկ մարդկանց սպանել է՝ վախենալով, որ կհանձնեն իրեն»:

Ոստիկանության տվյալներով Պերմյակովն ինքնակամ լքել է զորմասը՝ իր հետ կրելով զենք: Գյումրի քաղաքում նա եկել է Ավետիսյանների տուն ու «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգից կրակել է նրա անդամների վրա: Դրա հետևանքով զոհվել է 6 մարդ: Փրկվել հաջողվել է միայն վեց ամսական երեխային, ով հոսպիտալացվել է չափազանց ծանր վիճակում:

Ռուսաստանի պաշտպանության նախարությունը Պերմյակովի հանցանքի հետաքննման համար ստեղծել է հատուկ հանձնաժողով: Ներկա դրությամբ Պերմյակովը ձերբակալվել է 48 ժամով: ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչները որոշում են հանցագործին Հայաստանի իրավապահներին հանձնելու հնարավորության հարցը: Պերմյակովին պահում են խիստ հսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս