Բաժիններ՝

Նավթի նախկին գնին վերադարձ կատարելը հնարավոր է միջնաժամկետ հեռանկարում. Քենեթ Ռոգոֆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ բարել նավթի համար 100 դոլար գնին վերադարձ կատարելը հնարավոր է միջնաժամկետ հեռանկարում: Այս մասին Հարվարդի համալսարանում հայտարարել է ԱՄՀ-ի նախկին գլխավոր տնտեսագետ ու հետազոտությունների գծով տնօրեն, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆը:

Նա ընդգծել է, որ պատրաստ է վիճարկել այն կարծիքը, թե նավթի գինը երբևէ չի վերադառնա մեկ բարելի համար 100 դոլարի գնին: Ռոգոֆը հնարավոր է համարել, որ նավթի գինը կվերադառնա այդ մակարդակին՝ այդպես մեկնաբանելով USA Today-ին սաուդցի արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալ Ալ Սաուդի տված հարցազրույցը, որի ժամանակ նա հայտարարել էր, որ նավթի գինը երբեք չի վերադառնա 100 դոլարի գնին:

Ռոգոֆի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան այսօր շատ է մտահոգված նավթի գների կապակցությամբ, թեև արտաքնապես այլ բան կարող է թվալ. «Երկրում աճում է բնակչության թիվը, Սաուդյան Արաբիայի տնտեսությունը զգալիորեն կախված է նավթի արտահանումից ստացվող եկամուտներից: Նման հայտարարությունը կարող է նշանակված լինել ներքին սպառման համար, որպեսզի ժողովուրդը չընկնի խուճապի մեջ»:

Ռոգոֆն ընդգծել է, որ նավթի ընթացիկ գնի պահպանման դեպքում Ռուսաստանը ճգնաժամից դուրս գալու համար պետք է ձեռնարկի կառուցվածքային բարեփոխումներ, որոնք սովորաբար տևում են 6-8 տարի. «Եթե նավթի գինն աճի, ապա ճգնաժամի հետևանքները կլինեն ավելի մեղմ, իսկ ելքը՝ ավելի հեշտ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս