Բաժիններ՝

Բողոքի ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ. «Այս զինվորը ոչնչով չի տարբերվում Սաֆարովից, ով նույնպես սպանել էր քնած հայ մարդու»

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց այսօր մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության դեպքի առիթով: Նրանք պահանջում են, որպեսզի ՌԴ-ն պաշտոնապես բացատրություն տա, թե ինչպես է պատահել, որ նման մարդը, որը կասկածվում է անմարդկային ոճրագործության մեջ, ծառայում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասում: «Եվ պահանջում ենք ՌԴ նախագահից, որ նա ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ որպես ռուսական զորքերի գերագույն հրամանատար, եւ հեռացնի ռուսական բազան Հայաստանից»,- ասված է ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն խնդրի ՀՀ ժողովրդից: «Պահանջում ենք ՌԴ նախագահից, որ նա ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ որպես զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, եւ հեռացնի ռուսական բազան Հայաստանից»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս զինվորը ոչնչով չի տարբերվում Սաֆարովից, ով նույնպես սպանել էր քնած հայ մարդու։ Բայց եթե այն դեպքում զինվորը սպանել էր զինվորի, եւ հնարավոր էր, որ նրանք ինչ-որ խնդիրներ ունենային, ապա այս դեպքում զինվորը սպանել է մի ամբողջ խաղաղ ընտանիքի»:

Հավելենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Հայաստանից հեռանա նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս