Նավթի գնանկումը պլանավորած երկրները կղզջան այդ որոշման համար. Ռոուհանի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ այն երկրները, որոնք պլանավորել են նավթի գնանկումը, կղզջան այդ որոշման համար. «Եթե Իրանը տուժի նավթի գնանկումից, ապա վնասներ կկրեն նաև Սաուդյան Արաբիան ու Իրաքը»:

Սրանից առաջ ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին նավթային արդյունաբերության զարգացման հարցերին նվիրված ֆորումում հայտարարել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) չի կարող շարունակել պաշտպանել նավթի որոշակի գին:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե արտաքին տնտեսական պատժամիջոցների ու նավթի գնանկման պատճառով երեք տարում Իրանի տնտեսական կորուստները կազմել են 100 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս