
Եգիպտական դատարանը Մուբարաքի վրայից հանել է պետական միջոցներ յուրացնելու մասին մեղադրանքը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի դատարանը չեղյալ է հայտարարել գահընկեց արված նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ ներկայացված մեղադրանքը, որն առնչվում է պետական գանձարանի միջոցները հափշտակելու հետ: Նախորդ տարվա մայիսին Մուբարաքը տվյալ գործով դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման:
Խոսքը գնում է 100.000 եգիպտական ֆունտ (գրեթե 13.000 դոլար) յուրացնելու մասին: Տվյալ գործով նշանակվել է կրկնակի դիտարկում: Դեռ հայտնի չէ, թե երբ կմեկնարկի նախկին նախագահի դեմ նոր դատավարությունը: Ներկայումս 86-ամյա Մուբարաքը բուժում է ստանում Կահիրեի ռազմական հոսպիտալներից մեկում:
2014 թվականի նոյեմբերի 29-ին եգպտական դատարանը Հոսնի Մուբարաքի ու նրա որդիների վրայից հանել է 2011 թվականի հունվարյան հեղափոխության ժամանակ Կահիրեում ցուցարարների սպանությանը մասնակցելու մասին մեղադրանքը: