Բաժիններ՝

Կամերունի բանակը երկրի հյուսիսում ոչնչացրել է «Բոկո Հարամի» 143 զինյալի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կամերունի կառավարական բանակի ջոկատներին երեկ հաջողվել է ոչնչացնել «Բոկո Հարամ» արմատական խմբավորման 143 զինյալի: Դա իրականացվել է Կամերունի հյուսիսում գտնվող Կոլոֆատա քաղաքի վրա ծայրահեղականների կատարած հարձակումը հետ մղելիս:

Այս մասին հայտարարել է Կամերունի տեղեկատվության նախարար, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իսսա Բակարին: Նրա խոսքերով՝ Կամերունի զինված ուժերը տվել են մեկ սպանված, ևս չորս զինծառայող վիրավորվել է: Բացի այդ, ուժայիններին հաջողվել է տիրել հարձակում գործած արմատականների զգալի զինանոցին:

Կոլոֆատան «Բոկո Հարամի» կողմից հարձակման է ենթարկվել երեկ առավոտյան: Զինյալները Կամերունի տարածք են ներթափանցել հարևան Նիգերիայի տարածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031