Բաժիններ՝

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 8371-ի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 8371-ի, իսկ վարակվածների թիվը՝ 21.171-ի: Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երեկվա տվյալները:

Դրանց համաձայն՝ այդ բոլոր դեպքերը բաժին են ընկել Արևմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեա, Լիբերիա, Սիեռա Լեոնե: Լիբերիայում Էբոլա վիրուսի պատճառով մահացել է 3515 և վարակվել է 8278 մարդ, Սիեռա Լեոնեում մահացել է 3049 մարդ, սակայն այստեղ գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու ամենաշատ դեպքերը՝ 10.094:

Գվինեայում գրանցվել են ամենացածր ցուցանիշները՝ մահացածների ու վարակվածների թիվը համապատասխանաբար կազմել է 1807 և 2799 մարդ: Հունվարի 9-ին ԱՀԿ-ի ներկայացրած վիճակագրական տվյալների հետ համեմատ՝ երեկվա տվյալները վկայել են, որ Արևմտյան Աֆրիկայի երկրներում 82 մարդով ավելացել է Էբոլա վիրուսի զոհերի թիվը, իսկ վարակվածների թիվն աճել է 85-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս