Պատժամիջոցների պատճառով Իրանի տնտեսական կորուստները երեք տարում կազմել են 100 միլիարդ դոլար. Ռեզայի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ 2012 թվականից սկսած՝ Իրանի նավթային ոլորտն արտաքին տնտեսական պատժամիջոցների պատճառով կորցրել է 100 միլիարդ դոլար:

Ռեզային մանրամասնել է, որ պատժամիջոցների պատճառով իրանական նավթի արտահանման ծավալը երեք տարում նվազել է մինչև 1 միլիարդ բարելի, ինչն էլ երկրի տնտեսությանը պատճառել է 100 միլիարդ դոլարի վնաս:

Ռեզային հավելել է, որ պատժամիջոցներն Իրանին թույլ են տալիս օրական արտահանել ամենաշատը մեկ միլիոն բարել նավթ, մինչդեռ նախկինում Իրանն օրական արտահանում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ: Ռեզային տնտեսական կորուստների պատճառների թվում նշել է նաև նավթի գնանկումը.

«Իրանի հասարակությունում թափ է հավաքում այն շարժումը, որը երկրի կառավարությունից պահանջում է վճռական գործողություններ ձեռնարկել պատժամիջոցների դեմ: Իրանը կարող է միջազգային դատարանի միջոցով ԱՄՆ-ից փոխհատուցում պահանջել պատճառված վնասի համար»:

Տեսանյութեր

Լրահոս