Բաժիններ՝

«Բոկո Հարամը» սկսել է իր շարքերը համալրել մահապարտ երեխաներով ու կանանցով

Իտալական Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ «Բոկո Հարամ» արմատական շարժման զինյալները գնալով հարձակման ավելի կոշտ տարբերակներ են գործարկում Նիգերիայում:

Նրանք զինված ճանապարհով քաղաքները գրավելուց աստիճանաբար անցում են կատարում մահապարտ երեխաներին օգտագործելու ու ինքնասպան ահաբեկչությունների վրա կենտրոնանալուն:

Ծայրահեղականները կանոնավորապես ընդլայնում են իրենց շարքերում կանանց թիվը, նրանց օգտագործում են քարոզչական նպատակներով և որպես կենդանի ռումբ: Գործում է նաև կանանց հատուկ ստորաբաժանում:

Սկզբնական շրջանում կանանց առաջադրանքը դարձել է ահաբեկչական կազմակերպությունում ահաբեկիչներին աջակցելը, սակայն հետագայում մեծ թափ ստացավ կամիկաձե-կանանց հավաքագրումը:

Բացի այդ, զինյալները պատրաստում են կանանց, որպեսզի նրանք կարողանան այլ աղջիկների համոզել՝ դառնալու մահապարտ: Այդ պրակտիկան արդեն իսկ տվել է իր արդյունքները. եթե 2013 թվականին Նիգերիայում ինքնասպան ահաբեկչությունների թիվը սահմանափակվել է միայն երեք դեպքով, ապա նախորդ տարի այդ թիվը հասել է 10-ի:

Անշեղորեն աճում է զոհված երեխաների թիվը, զինյալները կանոնավորապես պատանդ են վերցնում Նիգերիայի գյուղերի բնակիչներին: Նախորդ տարվա դեկտեմբերի կեսին իսլամականները երկրի հյուսիս-արևելքում գտնվող Գումսուրի գյուղում պատանդ են վերցրել առնվազն 185 մարդու, որոնց մեծ մասը կազմել են կանայք ու երեխաները:

Իսկ դրանից առաջ էլ զինյալները Չիբոկ քաղաքի դպրոցի վրա կատարած հարձակման ժամանակ պատանդ են վերցրել իգական սեռի 276 դպրոցականի, որոնց բռնի ստիպում են ընդունել իսլամ, ամուսնանալ զինյալների հետ՝ օգնելու համար շարիաթի օրենքների հաստատմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս