
Գյումրիի աղետի կապակցությամբ ցավակցում ենք Հայաստանին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Գյումրիի աղետի կապակցությամբ ցավակցում է Հայաստանին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը: Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է.
«Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ բնակիչների դեմ կատարված սարսափելի հանցանքից: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Ցանկանում ենք ծանր վիրավորված երեխայի շուտափույթ առողջացում:
Ռուսաստանի Դաշնության կոմպետենտ մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են ամեն անհրաժեշտ աջակցություն, որպեսզի այդ աղետի համար մեղավորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»: