Հունվարի 15-ին Վրաստան կժամանի եվրահանձնակատար Յոհաննես Հահնը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հունվարի 15-17-ին կայցելի Վրաստան: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն.

«Հատկանշական է, որ դա տվյալ (եվրահանձնակատարի) կարգավիճակով պարոնի Հահնի առաջին այցն է Վրաստան, ինչը ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի հանդեպ ԵՄ-ի հատուկ ուշադրությունը և հանդիսանում է ԵՄ-ի կողմից մեր երկրին քաղաքական աջակցության ցուցաբերում»:

Այցի շրջանակներում եվրահանձնակատարը հանդիպումներ կունենա Վրաստանի օրենսդիր ու գործադիր իշխանությունների պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև պլանավորված են հանդիպումներ գործարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ԵՄ-Վրաստան գործարար խորհրդի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031