Բաժիններ՝

Յացենյուկը հերքել է, թե Ռուսաստանը կարող է Ուկրաինայից պահանջել 3 միլիարդ դոլարի վարկի վաղաժամ մարում

Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Ռուսաստանը կարող է Ուկրաինայից պահանջել վաղաժամ մարել 3 միլիարդ դոլարի վարկը:

Յացենյուկի խոսքերով՝ ռուսական վարկը շատ մեծ խնդիրներից միայն մեկն է, որոնց բախվել է Ուկրաինան: Յացենյուկը խոստովանել է, որ Ուկրաինան գտնվում է շատ բարդ ֆինանսական իրավիճակում և հույս է հայտնել, որ ԱՄՀ-ն ու Արևմուտքը կօգնեն:

Հունվարի 10-ին Ռուսաստանի կառավարությունում ТАСС գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող է Ուկրաինայից պահանջել վաղաժամ մարել 3 միլիարդ դոլարի վարկը, որը տրամադրվել է 2013 թվականի դեկտեմբերին՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի միջև համաձայնություն ձեռք բերվելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս