Բաժիններ՝

Կաստրոն Մարադոնային պատմել է Լատինական Ամերիկայում ամերիկյան իմպերիալիզմի ձախողման մասին

Telesur հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն նամակ է գրել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային: Ընդգծվում է, որ Կաստրոն որոշել է նամակ գրել այն բանից հետո, ինչ հեռուստացույցով դիտել է Մարադոնայի վարած հաղորդումներից մեկը:

Իր ուղերձում Կաստրոն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնց հետ ներկայումս բախվում է աշխարհը: Մարադոնան հաստատել է Կաստրոյից նամակ ստանալը՝ վստահեցնելով, որ Կուբայի ժողովուրդը մշտապես կարող է հույսեր կապել իր աջակցության հետ:

Ուղերձում Կաստրոն լուսաբանում է քաղաքական տարբեր հայացքներ, որոնք ի ցույց են դնում Լատինական Ամերիկայում ամերիկյան իմպերիալիզմի ձախողումը: Դիեգո Մարադոնան հայտնի է իր քաղաքական ձախ հայացքներով:

Նա քանիցս հայտարարել է, որ ատում է ԱՄՆ-ին ու աջակցում է Ֆիդել Կաստրոյի ու Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի քաղաքականությանը: Նախորդ շաբաթ Մարադոնան գտնվել է Հավանայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս