Արևմուտքը մոռացել է Ուկրաինայում Boeing ինքնաթիռի կործանման հետաքննման մասին. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Արևմուտքը մոռացել է Ուկրաինայում Boeing ինքնաթիռի կործանման հետաքննման մասին, և որ Մոսկվան միայնակ է կոչ անում հրապարակել գոնե միջանկյալ զենքը.
«Արևմուտքը ճյուղային պատժամիջոցների մասին հայատարարել է մալայզիական Boeing աղետի պատրվակով: Իսկ ներկայումս մեր արևմտյան գործընկերներն ընդհանրապես մոռացել են այդ խնդրի մասին, և Ռուսաստանն է միայնակ հիշեցնում այն մասին, որ վատ չէր լինի ցույց տալ գոնե հետաքննման միջանկյալ արդյունքները»:
Հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող Boeing 777 օդանավը կործանվել է Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում գտնվել է 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: