
Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ կվերցվի 2 ոստիկան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը որոշել է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի վերստին քննման շրջանակներում կալանքի տակ առնել երկու ոստիկանի:
Խոսքը գնում է Մուհիթիին Զենիթի ու Օզքան Մումջուի մասին, որոնք նախկինում հանդիսացել են Տրապիզոնի անվտանգության ծառայության հետախուզական բաժնի աշխատակիցները: Նրանք մեղադրվում են իրենց ծառայողական անփութության մեջ:
Կասկածյալները 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ցուցմունք էին տվել Ստամբուլի հանրապետական դատախազությունում, ինչից հետո ազատ էին արձակվել՝ չնայած կալանքի տակ առնելու պահանջին: Ընդգծվում է, որ Հրանտ Դինքի սպանության գործի (վերստին) հետաքննման շրջանակներում առաջին անգամ է կայացվում նման որոշում: