ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի ռազմածովային համատեղ զորավարժությունները կմեկնարկեն վաղը
Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հունվարի 13-14-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովում՝ երկրի արևելյան ափերի մոտ: Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի սպան հայտարարել է, որ զորավարժությունները տևելու են երկու օր:
Զորավարժությունները նպաստելու են դաշնակցային զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Ամերիկյան կողմից դրանց մասնակցելու են երկու էսկադրոնային ականակիր, որոնք հագեցած են Aegis համակարգով:
Հարավկորեական կողմը ներկայացված կլինի նմանատիպ մեկ էսկադրոնային համակարգով, մեկ սուզանավով ու մեկ պարեկային, հակասուզանավային ինքնաթիռով: ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները մշտապես հարուցում են ԿԺԴՀ-ի դժգոհությունը: