Բաժիններ՝

2018 թվականի սկզբին դոլարը կարժենա ավելի թանկ, քան` եվրոն. հետազոտություն

MarketWatch-ի փոխանցմամբ` դոլարի ու եվրոյի ինքնարժեքը կարող է հավասարվել մինչև 2017 թվականի հունվարը, իսկ 2018 թվականի սկզբին մեկ եվրոն կարող է արժենալ 90 սենթ: Այս մասին է վկայել Goldman Sachs բանկի հետազոտությունը:

Դրա համաձայն` այն բանից հետո, ինչ եվրոգոտին դուրս եկավ 2012 թվականի կեսին գրանցված պարտքային ճգնաժամից, նա շարունակում է պայքարել մրցունակության դանդաղության խնդիրների դեմ, և ամենայն հավանականությամբ եվրոն կշարունակի դոլարի հանդեպ իր անկումը:

Ընդգծվում է նաև այն, որ պահպանվում է համաշխարհային արժույթների ֆոնին դոլարի ամրապնդման միտումը: Հունվարի 5-ին դոլարի հանդեպ եվրոյի փոխարժեքը նվազել է մինչև իննամյա նվազագույնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս