Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը նախապայման է ներկայացրել` միջուկային զենքի փորձարկումներից ժամանակավորապես հրաժարվելու համար

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ժամանակավորապես դադարեցնել միջուկային զենքի փորձարկումները, եթե ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հրաժարվեն այս տարվա համատեղ զորավարժություններից:

ԿԺԴՀ-ի ղեկավարությունն ընդգծել է, որ իրենց միջուկային փորձարկումները հարուցում են ԱՄՆ-ի մտահոգությունը, և ներկայումս իրենք պատրաստ են իրենց սահմանների մոտ անցկացվող ամենամյա զորավարժությունների չեղյալ հայտարարման դիմաց ժամանակավորապես հրաժարվել այդ փորձարկումներից:

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ամեն տարի խոշորամասշտաբ զորավարժություններ են անցկացնում Կորեական թերակղզում, որոնք կրում են պաշտպանական բնույթ: ԿԺԴՀ-ն այդ զորավարժությունները որակում է որպես սադրիչ: Ներկա դրությամբ ԿԺԴՀ-ն իրականացրել է միջուկային երեք փորձարկում` 2006, 2009 և 2013 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031