Բաժիններ՝

«Յուվենտուսը» Մխիթարյանին դիտարկում է Սնեյդերին այլընտրանք. Armsport.am

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության շրջանակում։ «Ծեր Սինյորան», որը մտադիր է հունվարին համլրվել հարձակվողական ոճի կիսապաշտպանով, չի կարողացել համաձայնության գալ հոլանդացի Ուեսլի Սնեյդերի հետ և այժմ դիտարկում է այլ տարբերակներ։

Ինչպես գրում է Armsport.am-ը, Sky Sport Italia–ի տեղեկության համաձայն, Իտալիայի չեմպիոնների հիմնական նպատակը դարձել է հենց Մխիթարյանը, սակայն այդ տրանսֆերի իրականության շանսերը ներկայումս ցածր են գնահատվում։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» և «Յուվենտուսը» մրցելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս