Հունվարի 14-ին Ժնևում տեղի կունենա Իրանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը
Gazeta.ru-ի փոխանցամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հունվարի 12-ին կժամանի Թեհրան՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցելու համար այդ երկրի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև իրանական պատվիրակության հետ:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: Նա հավելել է, որ Զարիֆը հունվարի 14-ին Ժնևում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ. «Այդ հանդիպումների նպատակը բանագնացների համար անհրաժեշտ խորհուրդներ մշակելն է»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային հաջորդ փուլն անցկացվելու է հունվարի 18-ին: