Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային հաջորդ փուլն անցկացվելու է հունվարի 18-ին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենքալու հունվարի 18-ին, Ժնևում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Բանակցային հաջորդ փուլն անցկացվելու է փոխարտգործնախարարների մակարդակով: Մինչ այդ իրանական կողմը հունվարի 15-ին երկկողմ բանակցություններ կվարի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի հարցը վերջնականապես կարգավորել մինչև ընթացիկ տարվա հունիսի վերջը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031