
Կառլեն Մկրտչյանը դարձավ «Տոբոլի» խաղացող. Armsport.am

Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլում»:
Ինչպես գրում է Armsport.am-ը, հղում անելով «Տոբոլի» պաշտոնական կայքին, հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Ղազախական ակումբի պաշտոնական կայքը Կառլեն Մկրտչյանին անվանել է հայկական ֆուտբոլի լեգենդ:
Հիշեցնենք, որ «Տոբոլը» գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Վերջինս Մկրտչյանի հետ աշխատել է նաեւ «Փյունիկում»: