Բաժիններ՝

Լավագույն խմիչքները նիհարելու համար

steptohealth.ru կայքը գրում է, որ նիհարելու համար ճիշտ սնվելը կարևոր է այնքան, որքան ֆիզիկական վարժությունները: Նիհարելը դժվար կլինի այն կանանց համար, ովքեր ուշադրություն են դարձնում այս երկուսից միայն մեկին՝ անտեսելով մյուսը: Նիհարելուն կօգնեն հետևյալ խմիչքները:

1. Սառը ջուր: Որոշ հետազոտությունների համաձայն՝ սառը ջուրը նպաստում է նյութափոխանակությանը՝ դրանով օրգանիզմն ազատելով ավելորդ կալորիաներից: Եթե ցանկանում եք նիհարել, աշխատեք օրվա ընթացքում 500 մլ սառը ջուր խմել:

sok-iz-ovoshhej2. Բանջարեղենի հյութ: Սա ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միջոցներից է համարվում: Պատճառն ավելի քան պարզ է: Մեկ բաժակ բանջարեղենի հյութ խմելով՝ դու կշտացած կզգաս և շուտ չես զգա քաղցածություն:

3. Կանաչ թեյը ևս հայտնի է նրանով, որ արագացնում է նյութափոխանակությունը և օգնում է այրել 35-45 տոկոս ավելի կալորիա, քան ցանկացած այլ խմիչք:

Կարդացեք նաև

5. Անյուղ կաթ: Հետազոտությունների համաձայն՝ նրանք, ովքեր անյուղ կաթ են խմում, մինչև 70 տոկոսի դեպքում ավելի հաճախ են արդյունքի հասնում քաշի նվազեցման հարցում՝ համեմատած նրանց հետ, ովքեր դա չեն անում:

6. Սպիտակուցային խմիչքները ոչ միայն հարուստ են վիտամիններով, այլև հագեցածության զգացում են առաջացնում: Սակայն խորհուրդ չի տրվում այս խմիչքներն օգտագործել առանց բժշկի հետ խորհրդակցելու:

7. Կոկոսի հյութը ևս կարող է օգնել նիհարելու գործում: Այն արագացնում է նյութափոխանակությունն օրգանիզմում, ինչպես նաև մեծ էներգիա է հաղորդում:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս