Որքան է հայերի կյանքի միջին տևողությունը
aroxj.am-ը գրում է. Ամբողջ աշխարհում երկրի առողջապահական համակարգը, բացի բուժսպասարկման որակից ու մատչելիությունից գնահատում են նաև մահացության, կյանքի տևողության, մանկական ու մայրական մահացության և հիվանդություններից մահացության ցուցանիշներով: Հայաստանի առողջապահական համակարգը բնականաբար նույնպես գնահատվում է այս ցուցանիշներով:
Համաձայն առողջապահության նախարարության տվյալների Հայաստանում կյանքի տևողություն երկարել է.
Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը հասել է 71.5-ի իսկ կանանցը՝ 77.9
Այսինքն Հայաստանի բնակչության կյանքի միջին տևողությունը՝ 74.8 է
Մանկամահացության տվյալների համաձայն նորածինների ու երեխաների մահացության ցուցանիշները կրճատվել են: 1990-2013 թվականների ընթացքում նվազումը կազմել է 47 տոկոս:
Սակայն միաժամանակ նեոնանտալ մահացության ցուցանիշները շարունակում են աճել երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-`ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով:
Մայրական մահացության ցուցանիշը 19.2 տոկոս է, ինչը ԱՊՀ այլ երկրների համեմատությամբ շատ բարձր ցուցանիշ չէ:
Ինֆեկցիոն հիվանդություններից մահացության ցուցանիշը 1 տոկոս է, ինչը նույնպես վատ արդյունք չէ: