
Վիտորգանը բռունցքով հարվածե՞լ է Կսենիա Սոբչակի դեմքին (տեսանյութ)

kp.ru կայքը գրում է, որ երկրապագուները շոկի մեջ են հայտնվել դիտելուց հետո սոցցանցերում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Մաքսիմ Վիտորգանը ողջ ուժով հարվածում կնոջը՝ Կսենիա Սոբչակին: Տեսանյութում երևում է, որ ամուսինը Սոբչակին հարցնում է, թե ո՞ւր էր նա:
«Թափառել եմ, զբոսնել: Ընկերուհուս հետ թափառել եմ ամբողջ գիշեր»,- պատասխանում է հարբած Սոբչակը: Հայհոյելուց հետո Վիտորգանը ողջ ուժով հարվածում է Սոբչակի դեմքին:
Instagram-ի իր էջում տեղադրելով այս տեսանյութը՝ Կսենիա Սոբչակը գրել է.
«Տնային թատրոն» կամ էլ «Բաշարովից ոգեշնչվածները»: Նույնը հրապարակել է նաև Սոբչակի ամուսինը՝ դերասան և ռեժիսոր Մակսիմ Վիտորգանը: