Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ «Արմենիա Դելյուքս» հյուրանոցի մոտ

Դեկտեմբերի 25-ին ժամը 04.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 հասցեում գտնվող «Արմենիա Դելյուքս» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (առկա է գազի արտահոսք), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ZS 940 պ/հ և «Վոլկսվագեն» մակնիշի 22 ՏՕ 231 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն (ծնվ. 1988թ.) և «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ն (ծնվ. 1987թ.) տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ս. Հ.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև` իրականացրել հերթապահություն՝ մինչ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության վերջանալը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031