Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Լուսինե ԱԲԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Ժաննա ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

4. Հայարփի ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

5. Գնել ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

6. Գոռ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

7. Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

8. Սամվել ՄԱՏԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

9. Սերգեյ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

10. Հովիկ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

11. Հարություն ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

12. Սերգեյ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

13. Արթուր ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

14. Տաթևիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

15. Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս