Բաժիններ՝

Պողոսյանը, Թուֆենկջյանն ու Բոհջալյանը Նյու Յորքում կխոսեն Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված կոնֆերանսում

Դերասան և դրամատուրգ Էրիկ Պողոսյանը (Eric Bogosian), ֆոտոլրագրող Սքոտ Թուֆենկջյանը (Scout Tufankjian) և վիպասան Քրիս Բոհջալյանն (Chris Bohjalian) այն խոսնակներն են, որոնք ներկա են գտնվելու «Պատասխանատվություն 2015» միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որը տեղի կունենա 2015թ. մարտի 13-15-ը՝ Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում:

Պողոսյանը հեղինակ և դերասան է, որը հայտնի է իր «Ռադիոզրույցներ» և «Suburbia» պիեսներով: Նա խաղացել է Բրոդվեյի «Ժամանակը կանգ է առել» պիեսում և նկարահավել է «Օրենք և Կանոն. Քրեական մտադրություն» հեռուստասերիալում: Նա 6 պիեսների հեղինակ է ներառյալ՝ «Ռադիոզրույցներ» , որը ներկայացվել է Նյու Յորքում Շեքսպիրի փառատոնին: «Ռադիոզրույցներ» պիեսը առաջադրվել է Փուլիցերի մրցանակին և արժանացել Բեռլինի ՄԿՓ-ի «Արծաթե արջին»:

Պողոսյանը նկարահանվել է նաև «Պաշարման մեջ» և «Հրաշքների երկիր» ֆիլերում: Նա նաև դերակատարում է ունեցել Վուդի Ալենի, Ռոբերտ Ալտմանի, Թեյլոր Հեքֆորդի, Ատոմ Էգոյանի և Ագննիեժկա Հոլլանդի ֆիլմերում: Իր վերջին «Օպերացիա Նեմեսիս» գիրքը լույս կտեսնի 2015թվականի ապրիլի 21-ին:

Ֆոտոլրագրող Սքոտ Թուֆենկջյանը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Իր աշխատանքները հայտնվել են Newsweek, US News & World Report, Le Monde, Newsday, and the New York Times թերթերում:

Իր գիրքը, որը Օբամայի «Այո, մենք կարող ենք» նախագահական արշավները նկարագրող նկարների հավաքածու էր և նկարագրում էր Բարաք Օբամայի 2008թ. պատմական նախագահական արշավը, վաճառվել է 55.000 օրինակով: Թուֆենկջյանի՝ Միշել Օբամայի և նախագահ Բարաք Օբամայի գրկախառնված նկարը՝ լույս տեսած 2012 թվականի նոյեմբերին, պատմության մեջ դարձավ ֆեյսբուքում ամենաշատը հավանության արժանացած և թվիթերում ամենաշատը կիսված նկարը:

Քրիս Բոհջալյանը 17 գրքերի հեղինակ է, ներառյալ՝ 10 Նյու New York Times-ի բեսթսելլերները: Իր աշխատանքները թարգմանվել են ավելի քան 25 լեզուներով և 3 անգամ վերածվել ֆիլմերի: Իր գրքերն ընտրվել են Տարվա լավագույն գրքեր Washington Post-ի, the St. Louis Post-Dispatch-ի, the Hartford Courant-ի, Publishers Weekly-ի, Library Journal-ի, Kirkus Reviews-ի, Bookpage-ի և Salon-ի կողմից: Թուֆենկչյանի «Midwives» նովելը մեկն էր Նյու Յորք Թայմզի բեստսելերներից, որը Oprah’s Book Club-ի և New England Booksellers Association Discovery-ի ընտրությունը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր գրքի՝ «Ավազամրոցի աղջիկների» հիման վրա ֆիլմ է նկարահանվում:

Կոնֆերանսում այլ հաստատված խոսնակների շարքում են նաև իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը և լրագրող Ռոբերտ Ֆիսկը: «Պատասխանատվություն 2015» կոնֆերանսը կազմակերպվել է Հայաստանի հեղափոխական ֆեդերացիայի 100-ամյակի տարելիցի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի Ամերիկայի և Արևելյան տարածաշրջանի հանձնախմբի հովանու ներքո:

Երեկոյան նիստերին ներկա կգտնվեն քաղաքականություն մշակողներ, քաղաքական առաջնորդներ, արվեստագետներ, և հայտնի մարդիկ, որոնք հայտնի են իրենց ակտիվիզմով և մարդասիրական աշխատանքով, կքննարկեն անցյալի անարդարությունների դեմ պայքարելու պատասխանատվության և նոր անարդարությունները կանխարգելելու թեմաները:

Կազմակերպող կոմիտեի անդամներն են գիտնականներ ու ակտիվիստներն են Խաչիկ Մուրադյանը և Հայկ Օշականը, համանախագահներ Ջորջ Աղջայանը, Կիմ Հեքիմյանը, Անդրանիկ Գասպարյանը և Հենրի Թերիոլտը:

Պատրաստեց՝ ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս