Բաժիններ՝

Կմեծարվեն Հայաստանի լավագույն մարզիկները

Յուրաքանչյուր տարվա վերջում Հայաստանում մեծարվում են երկրի լավագույն մարզիկները եւ մարզաշխարհի ներկայացուիցչները, ովքեր արժանանում են թանկարժեք մրցանակների:

Նախորդ տարի նման երկու շքեղ միջոցառում կազմակերպվեց. առաջինը կազմակերպել էր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Յուրի Վարդանյանի գլխավորությամբ: Նախկին նախարարը տարաձայնություններ ուներ ՀԱՕԿ-ի հետ, ուստի ցանկացալ էր առանձին պարգեւատրել մարզիկներին:

Երկրորդ միջոցառումը կազմակերպել էր ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Այս տարի պատկերն այլ է, քանի որ Սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը սերտորեն համագործակցում է ՀԱՕԿ-ի հետ եւ նախկինում էլ աշխատել է հենց այդ կառուցում: Արդյունքում լինելու է մեկ միջոցառում, որը կկայանա դեկտեմբերի 27-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Հայաստանի լավագույն 10 մարզիկներին ՀԱՕԿ-ի նախագահը պարգեւատրելու է ավտոմեքենաներով: Լինելու են նաեւ մի շարք այլ պարգեւատրություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2014թ. լավագույն մարզիկ է ճանաչվել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031