Բաժիններ՝

Կապսի և Հոռոմի դպրոցների հիմնանորոգման համար ծրագիր կա, իսկ գումար … չկա

Asparez.am-ը գրում է. Շիրակի մարզի Հոռոմի եւ Կապսի միջնակարգ դպրոցների ուսուցիչները, աշակերտները շարունակում են աշխատել ու սովորել ծանր պայմաններում: Երկու դպրոցն էլ թերբեռնված են, աշակերտների թիվը տարեցտարի պակասում է եւ խնդիրներն ակնառու են դառնում: Համեմատաբար վատ վիճակում է Կապսի միջնակարգ դպրոցը: Դպրոցական շենքն ունի 3-րդ աստիճանի վթարայնություն, սանհանգույցները, հատակը, տանիքը` անմխիթար վիճակում են:

Եթե Կապսում խայտառակ այս վիճակում է դպրոցի շենքն ամբողջությամբ, ապա Հոռոմում նույն վիճակում է շենքի մի մասնաշենքը: Այս երկու դպրոցական շենքերի հիմնանորոգումն ու վերանորոգումը հրատապ լուծում պահանջող խնդիրներից են, որը տարիներ շարունակ լուծում չի ստանում: Այս երկու դպրոցների շենքերի մասնակի նորոգումներն, ինչպես հավաստիացնում են կրթօջախներում, կատարվել են ծնողների, աշակերտների, նաեւ ռուսաստանաբնակ համագյուղացիների անձնական միջոցներով:

Կապսի միջնակարգ դպրոցի հարցը երկար ժամանակ քննարկվում է Շիրակի մարզպետարանում, տարբեր կառույցներում, սակայն դրական փոփոխությունը մինչ այժմ չի երեւում:

ՇՄ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Մակար Մելքոնյանի փոխանցմամբ` Կապսում առաջարկում են դպրոցը տեղափոխել համայնքապատկան կառույցներից որեւէ մեկը.-Ըստ իս, եթե Կապսի մեր դպրոցական շենքը ավելի քիչ ծախսերով հիմնանորոգվի, ավելի լավ դպրոց կստացվի, քան այն շենքը, որ առաջարկում են,-ասում է Մ.Մելքոնյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս