Ինչու՞ չի կարելի տանը սարդ սատկացնել
Ասում են, որ տանը սարդ սատկացնելու դեպքում ընտանիքը փորձանքի ու դժբախտությունների առաջ է կանգնում։ Իսկ ինչո՞վ է պայմանվորված այս սնահավատությունը եւ ո՞վ է այն հնարել։
Կա լեգենդ, համաձայն որի՝ մի հայտնի մարդու ավազակները հետապնդելիս են լինում, եւ վերջիններից ազատվելու համար նա թաքնվում է մի քարայրում։ Նրան հետապնդողները, հասնելով այդ քարանձավի մոտ, չեն մտնում ու ստուգում, արդյոք նա այնտեղ է թաքնված թե ոչ։ Իմանալով, որ քարայրը լի է սարդոստայներով, նրանք մտածում են, որ ոչ մեկ չէր համարձակվի մտնել ու թաքնվել այնտեղ։ Այսպիսով, նա փրկվում է։
Իսկ ինչու՞ տվյալ մարդու անունը չի գվում։ Խնդիրն այն է, որ տարբեր աղբյուրներում տարբեր անուններ են նշվում՝ կամ Մովսես, կամ Մուհամեդ, կամ փոքրիկ Հիսուսն իր սուրբ ընտանիքով։ Սակայն այնքան էլ կարեւոր չէ, թե ով է եղել այդ մարդը, քանի որ պատմությունն այն մասին, որ սարդերը փրկել են նրա կյանքը, արդեն հազարամյակներ փոխանցվել ու հասել է մեր օրեր։
Բայց նշենք, որ սարդերի հետ կապված կան նաեւ այլ լեգենդներ, համաձայն որոնց՝ իսկապես չի կարելի սատկացնել դրանց։
Առաջինը պատմում է, որ սարդերին սատկացնելուց հետո տանը հիվանդություններ են առաջանում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հնում մարդկանց բուժել են տարբեր խոտաբույսերի, բույսերի եւ միջատների օգնությամբ։ Շատ կախարդներ հավատացել են, որ սարդերը կարող են պաշտպանել մարդկանց հիվանդություններից։ Իհարկե, վաղուց ի վեր ապացուցվել է, որ սարդերը ոչ մի բուժիչ հատկություն չունեն, սակայն սարդի որոշ տեսակների թույնը մինչ օրս օգտագործվում է որոշ դեղահաբերի պատրաստման գործընթացում։
Ըստ մեկ այլ լեգենդի՝ սարդ սատկացնելը կարող է դժբախտություն բերել։ Ընդ որում, կարծիք կա, որքան փոքր սարդ են սատկացնում, դժբախտություններ ավելի շատ են լինում։ Ամեն դեպքում պետք է հիշել, որ սարդերը նույնպես կենդանի էակներ են, եւ չի կարելի սատկացնել նրանց։
Եւս մեկ լեգենդ։ Ինչպես գիտեք, սարդերը կարող են ծածուկ գալ ու «տեղավորվել» ձեր մարմնի ինչ-որ մասի վրա։ Հնում դա համարվել է մոտ ապագայում մեծ նվեր ստանալու նշան։ Սակայն եթե դուք դիտմամբ նրան վերցնեք ու դնեք ձեր մարմնի վրա, ապա ոչ մի նվեր չեք կարող ակնկալել։
Աղբյուրը՝ pochemu.su