
Յուրա Մովսիսյանը՝ Ռուսաստանի ամենաուժեղ հարված ունեցող ֆուտբոլիստների թվում

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат.com»-ի վարկածով Ռուսաստանի առաջնության ամենաուժեղ հարված ունեցող ֆուտբոլիստների տասնյակում է: Մովսիսյանը 7-րդն է այդ ցուցակում, որը գլխավորում է պետերբուրգյան «Զենիթի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը:
«Ընթացիկ առաջնությունում դեռ չենք տեսել, թե ինչպես է կրակում «Սպարտակի» հարձակվողի թնդանոթը: Մովսիսյանը երկար ժամանակ վերականգնվում էր վնասվածքից եւ միայն 11-րդ տուրում վերադարձավ խաղադաշտ եւ շատ շուտ հայտնվեց թիմի մեկնարկային կազմում:
Յուրան խփել է ընդամենը մեկ գոլ, որը եղել է ոչ թե նրա հզոր հարվածի արդյունքում, այլ Ալեքսանդր Ֆիլիմոնովի կոպիտ սխալի եւ անդրադարձի պատճառով: Այնուամենայնիվ, Մովսիսյանի հարվածային ուժի մասին Ռուսաստանի առաջնության դարպասապահներից ոչ մեկին պատմելու կարիք չկա: Շատերը դա զգացել են սեփական մաշկի վրա»,- գրում է կայքը: